-
11.12.2020|
14:09
Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարություններն այն մասին են, որ այս տարածաշրջանում դեռ երկար ժամանակ վաղ է լինելու խոսել խաղաղության մասին՝ Աժ ճեպազրույցների ժամանակ ասաց պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
-
11.12.2020|
14:09
ԱԱԾ-ն Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան համայնքում ադրբեջանցու է ձերբակալել։ «Ապօրինի հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը, այդ մասին ստացվել են օպերատիվ տվյալներ, որոնողական աշխատանքների արդյունքում անձը հայտնաբերվել է»՝ հաղորդեցին ԱԱԾ-ից:
-
11.12.2020|
14:08
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը խարխլում է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը՝ Twitter- ում գրել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
-
11.12.2020|
14:05
ԲՀԿ-ն այս պահին ունի քաղաքական մեկ օրակարգ՝ կառավարության փոփոխություն և հետո նոր միայն խորհրդարանակն ընտրությունների անցկացում՝ Աժ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը։
-
11.12.2020|
14:04
ԼՀԿ-ն իշխանություններից քաղաքական կոնսուլտացիայի հրավեր արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցով չի ստացել՝ Աժ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
-
11.12.2020|
14:03
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1077-ով՝ հասնելով 146317-ի, գրանցվել է մահվան 36 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
11.12.2020|
14:02
ՄԱԿ-ը պահպանում է Լեռնային Ղարաբաղ առաքելություն ուղարկելու մտադրությունը և կոչ է անում բոլոր կողմերին համագործակցել, որպեսզի դա հնարավորինս շուտ կատարվի՝ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
-
11.12.2020|
14:00
Վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Բաքվում հնչեցրած հայտարարություններին:
-
11.12.2020|
12:49
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը (ԳԿՄԿ) դեկտեմբերի 11-13-ը, համախմբելով գիտության տարբեր բնագավառների ուսումնասիրությամբ զբաղվող երիտասարդ հետազոտողների, գիտնականների, ասպիրանտների և մագիստրանտների, կազմակերպում է «Ապագայի Հայաստան» երիտասարդ գիտնականների գիտաժողով-դպրոց:
-
11.12.2020|
12:46
Այս աշնանը Լեռնային Ղարաբաղում կոնֆլիկտի ժամանակ Ադրբեջանը ոչնչացրեց Հայաստանի ռազմական տեխնիկայի մեծ մասը: Այդ ջախջախիչ պարտությունն անկասկած Երևանին դաժան դաս է տվել, որ ժամանակակից ռազմական տեխնիկան արագ զարգանում է: